17:32  ,  5 հուլիսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրեց նորեկին (ֆոտո, վիդեո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրեց թիմի նորեկ, 22-ամյա հոլանդացի եզրային պաշտպան Թայրել Մալասիային, որին 15 միլիոն եվրոյով գնել է հոլանդական «Ֆեյենորդից»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Սա մանչեսթերյան ակումբի առաջին տրանսֆերն է գլխավոր մարզիչի պաշտոնում հոլանդացի Էրիկ տեն Հագի նշանակումից հետո։

Մալասիան «Ֆեյենորդի» սան է, հանդես է եկել Նիդեռլանդների տարբեր տարիքային խմբերի երիտասարդական հավաքականներում, 2021-ից Նիդեռլանդների ազգային հավաքականի խաղացող է, մասնակցել է 5 հանդիպման։

Transfermarkt-ը Մալասիայի տրանսֆերային արժեքը գնահատում է 17 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում