16:52  ,  5 հուլիսի, 2022

Կրիստոֆ Գալտիեն՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին փոխարինեց «Նիցայի» նախկին գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն։

ՊՍԺ-ն 55-ամյա ֆրանսիացի մասնագետի հետ կնքեց երկու տարվա պայմանագիր, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Գալտիեի գլխավորությամբ «Լիլը» 2020-2021 թվականների մրցաշրջանում նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը, «Սենթ Էթիենը» նրա ղեկավարությամբ 2012-2013 թվականների մրցաշրջանում դարձել է Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության հաղթող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում