14:59  ,  5 հուլիսի, 2022

ՊՍԺ-ն պաշտոնանկ արեց Մաուրիսիո Պոչետինոյին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը՝ հայտնելով շնորհակալություն եւ մաղթելով լավագույնը մարզիչի եւ նրա օգնականներին։

Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորել էր 2021թ․ հունվարին։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Սպասվում է, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում կնշանակվի ֆրանսիական «Նիցայից» հեռացած ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English