14:09  ,  5 հուլիսի, 2022

Միլանի «Ինտերի» մրցակիցները նախապատրաստական փուլում

Ֆուտբոլի Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» ամառային նախապատրաստական փուլում կանցկացնի հինգ ստուգողական հանդիպում։

Հուլիսի 12-ին միլանյան թիմը կհյուրընկալվի շվեյցարական «Լուգանոյին», հուլիսի 16-ին կընդունի Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյին», հուլիսի 23-ին հյուր կգնա ֆրանսիական «Լանսին», հուլիսի 30-ին կընդունի ֆրանսիական «Օլիմպիկ Լիոնին», օգոստոսի 6-ին՝ իսպանական «Վիլյառեալին»։

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ինտերը» օգոստոսի 13-ին արտագնա հանդիպում կանցկացնի ուժեղագույնների լիգա վերադարձած «Լեչեի» հետ։

Հիշեցնենք, որ «Ինտերի» հետ երկու տարվա պայմանագիր է կնքել «Ռոմայից» հեռացած Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում