12:29  ,  5 հուլիսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդն» այս ամիս կունենա 5 նորեկ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսին կիրականացնի հինգ տրանսֆեր, հաղորդում է Manchester Evening News-ը։

Առաջին նորեկին հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը կներկայացնի այս շաբաթ։ Մյուս տրանսֆերները ակումբը կավարտի մինչեւ ամվսա վերջ՝ Թաիլանդում եւ Ավստրալիայում մրցաշրջագայությունն ավարտելուց հետո։

The Athletic-ը հաղորդում է, որ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը համաձայնության է հասել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ կկնքի երեք տարվա պայմանագիր։ 30-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն անգլիական «Բրենթֆորդն» էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս