10:29  ,  5 հուլիսի, 2022

«Բավարիան» պայմանագիր է առաջարկել Դե Լիգտին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» գրավիչ առաջարկ է արել Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մատեյս Դե Լիգտին։ Հոլանդացի խաղացողի հետ բանակցել են «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն ու մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը։ Նրանց առաջարկը տպավորել է Դե Լիգտին, որը ցանկանում է փոխել ակումբը, հաղորդում է ESPN-ը։

Տրանսֆերի գումարը կկազմի 60-80 միլիոն եվրո։ Դե Լիգտի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Transfermarkt-ը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English