09:45  ,  5 հուլիսի, 2022

«Ռեալը» կվաճառի Լուկա Յովիչի տրանսֆերը «Ֆիորենտինային»

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» սերբ հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերը կվաճառի իտալական «Ֆիորենտինային», հաղորդում է SkySport-ը։ 24-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր կկնքի «Ֆիորենտինայի» հետ։ Լուկա Յովիչի հետագա տրանսֆերից Արքայական ակումբը կստանա գումարի 50 տոկոսը։

Անցած մրցաշրջանում Լուկա Յովիչը իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, խփել 1 գոլ։ Նախանցած մրցաշրջանի երկրորդ կեսը Լուկա Յովիչը վարձակալությամբ անցկացրել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»՝ Գերմանիայի առաջնության 18 խաղում խփելով 4 գոլ։

«Ռեալը» Լուկա Յովիչին գնել է 2019թ․ ամռանը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 60 միլիոն եվրոյի դիմաց՝ կնքելով 6 տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English