09:06  ,  5 հուլիսի, 2022

«Փյունիկ» - «Կլուժ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» հուլիսի 5-ին կընդունի ռումինական «Կլուժին»։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում հյուրերին։ «Կլուժի» հաղթանակի գործակիցը 1.45 է։ «Փյունիկի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 7.00, ոչ ոքի արդյունքինը՝ 3.70 գործակցով։

«Փյունիկ» - «Կլուժ» հանդիպումը տեղի կունենա Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։

Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 13-ին Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքի «Կոնստանտին Ռադուլեսկու» ստադիոնում եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով