00:04  ,  5 հուլիսի, 2022

Նադալը Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում է

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցեց հոլանդացի Բոտիկ վան դե Զանդսհուլպի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6։4, 6։2, 7։6 (8։6)։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 24 րոպե։

Նադալը 350-րդ հանդիպումն անցկացրեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում եւ տարավ 309-րդ հաղթանակը։

Նադալի մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի ամերիկացի Թեյլոր Ֆրիցը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English