23:25  ,  4 հուլիսի, 2022

Հավակնորդների մրցաշար․ Դին Լիրենը հաղթեց Նակամուրային եւ գրավեց երկրորդ տեղը

Մադրիդում անցկացված շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին տուրում չինացի Դին Լիրենը պարտության մատնեց ամերիկացի Հիկարու Նակամուրային եւ 8 միավորով միանձնյա գրավեց երկրորդ տեղը։

Նախավերջին տուրում հաղթողի կոչումը նվաճած ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին վերջին տուրում ոչ ոքի խաղաց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ եւ մրցաշարն ավարտեց 9,5 միավորով։ Նա միակ մասնակիցն էր, որ պարտություն չկրեց։

Նախորդ անգամ հավակնորդների մրցաշարում առանց պարտության հաղթողի կոչումը նվաճել էր աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը 2014-ին։

Եթե աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հրաժարվի չեմպիոնական մրցամարտից, տիտղոսը կվիճարկեն Նեպոմնյաշչին ու Դին Լիրենը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում