22:28  ,  4 հուլիսի, 2022

«Սամպդորիան» երկարաձգեց պայմանագիրը 39-ամյա Կվալյարելայի հետ

Իտալական «Սամպդորիան» երկարաձգեց պայմանագիրը 39-ամյա հարձակվող Ֆաբիո Կվալյարելայի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Տորինոյի», «Ֆիորենտինայի», «Յուվենտուսի», «Նապոլիի» նախկին խաղացողը 20-րդ մրցաշրջանը կանցկացնի Իտալիայի առաջնությունում։

2016 թվականից «Սապդորիայում» հանդես եկող ֆուտբոլիստը թիմի հետ մասնացկել է 268 հանդիպման, խփել 105 գոլ, կատարել 26 գոլային փոխանցում։

Իտալիայի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում Կվալյարելան 14-րդն է՝ Ա Սերիայի 533 խաղում խփել 181 գոլ։

Կվալյարելան 2007-2019-ին եղել է Իտալիայի հավաքականի խաղացող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում