21:07  ,  4 հուլիսի, 2022

Կարլսենը պետք է այս ամիս դիրքորոշում հայտնի Նեպոմնյաշչու հետ չեմպիոնական մրցամարտի վերաբերյալ

Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն այս ամիս պետք է վերջնական դիրքորոշում հայտնի հավակնորդների մրցաշարում հաղթած ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ չեմպիոնական մրցամարտին իր մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին ասել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Էմիլ Սուտովսկին, փոխանցում է chess.com-ը։

Անցած տարի Նեպոմնյաշչուն չեմպիոնական մրցամարտում հաղթելուց եւ տիտղոսը պաշտպանելուց հետո Մագնուս Կարլսենը հայտարարել էր, որ հաջորդ անգամ կպաշտպանի տիտղոսը, եթե մրցակիցը լինի Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջան։

Եթե Կարլսենը հրաժարվի մրցամարտից, ապա տիտղոսը կվիճարկեն Նեպոմնյաշչին եւ հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած շախմատիստը։

Ֆիրուջան հավակնորդների մրցաշարում ձախողվել է։ Վերջին տուրից առաջ նա 5 միավորով (13 հնարավորից) վերջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում