20:31  ,  4 հուլիսի, 2022

Ուիմբլդոն․ Կիրյոսը, Գարինը եւ Ֆրիցը քառորդ եզրափակիչում են

Ավստրալացի Նիկ Կիրյոսը դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Աշխարհի 40-րդ ռակետը չորրորդ շրջանում 4:6, 6:4, 7:6 (7:2), 3:6, 6:2 հաշվով պարտության մատնեց 56-րդ ռակետ ամերիկացի Բրենդոն Նակաշիմային։ Նիկ Կիրյոսը նախորդ անգամ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ էր դուրս եկել 2014 թվականին։

Նրա հաջորդ մրցակիցը կլինի Չիլիի ներկայացուցիչ Կրիստիան Գարինը: 43-րդ ռակետը 2:6, 5:7, 7:6, 6:4, 7:6 (10:6) հաշվով պարտության մատնեց 27-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին։

Քառորդ եզրափակիչում է նաեւ ամերիկացի Թեյլոր Ֆրիցը։ 14-րդ ռակետը 6:3, 6:1, 6:4 հաշվով առավելության  հասավ 99-րդ ռակետ, ավստրալացի Ջեյսոն Քաբլերի նկատմամբ։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս