19:56  ,  4 հուլիսի, 2022

Իսկոն մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն

Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 30-ամյա իսպանացի կիսապաշտպան Իսկոն մոտ է իտալական «Ռոմա» տեղափոխվելուն, հաղորդում է AS-ը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հեռանալուց հետո հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ուժեղացնել միջին գիծը։

Իսկոյի ծառայություններով հետաքրքրված են նաեւ իսպանական «Սեւիլիան», «Բետիսը», անգլիական «Նյուքասլը»։

Իսկոն «Ռեալում» հանդես էր գալիս 2013 թվականից։ Ավարտված մրցաշրջանում նա իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 17 հանդիպման, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English