17:57  ,  4 հուլիսի, 2022

«Տոտենհեմի» խաղացողը կտեղափոխվի «Այաքս»

24-ամյա հոլանդացի կիսապաշտպան Ստեւեն Բերգվեյնը Լոնդոնի «Տոտենհեմից» կտեղափովի Ամստերդամի «Այաքս», հաղորդում է De Telegraaf-ը։ Անգլիական ակումբը տրանսֆերից կստանա 30 միլիոն եվրո։ «Այաքսը» ֆուտբոլիստի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։

Բերգվեյնին ձեռք բերելու ցանկություն ունեին նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Էվերտոնը», սակայն ֆուտբոլիստը ցանկացել է վերադառնալ «Այաքս», որի համակարգում է եղել 2009-2011-ին, այնուհետեւ տեղափոխվել է հոլանդական «ՊՍՎ Էյնդհովեն»։

Անցած մրցաշրջանում Բերգվեյնը «Տոտենհեմի» հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English