17:08  ,  4 հուլիսի, 2022

«Միլանի» նոր համազգեստը (ֆոտո, վիդեո)

Իտալիայի չեմպիոն «Միլանը» ներկայացրել է նոր համազգեստը, որով հաջորդ մրցաշրջանում կանցկացնի տնային հանդիպումները։ Ակումբի տեխնիկական հովանավորը Puma-ն է։

Դիզայնի հիմքում «միլանյան ժառանգությունն է, ակումբի նոր սերունդը եւ «միլանյան հպման» կոնցեպցիան», գրում է «Միլանի» կայքը։

Համազգեստի գերակայող գույնը սեւն է, կարմիր ուղղահայց շերտերով։  

Իտալիայի առաջնության առաջին տուրում «Միլանը» օգոստոսի 13-ին կընդունի «Ուդինեզեին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս