16:19  ,  4 հուլիսի, 2022

Լաուտարո Մարտինեսը եւս մեկ մրցաշրջան կանցկացնի «Ինտերում»

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» 24-ամյա արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը հաստատել է, որ այս ամռանը չի հեռանա ակումբից։ Նրա ծառայություններով հետաքրքրված էր Լոնդոնի «Տոտենհեմը»։

Լաուտարո Մարտինեսը սոցիալական ցանցերում գրել է, որ եւս մեկ մրցաշրջան կանցկացնի «Ինտերում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Transfermarkt-ը Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում նա «Ինտերի» հետ մասնակցել է 49 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս