15:03  ,  4 հուլիսի, 2022

«Ուրարտուի» նորեկը «Կրասնոդարից»

«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Թիմին է միացել ռուսաստանցի հարձակվող Լեոն Սաբուան, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

21-ամյա հարձակվողը ռուսական «Կրասնոդարի» սան է, որի տարբեր տարիքային թիմերում է հանդես եկել կարիերայի ընթացքում։ Սաբուան 2021/22 մրցաշրջանն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Կրասնոդարի» կազմում` մասնակցելով 1 պաշտոնական հանդիպման։

Ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներին այնպիսի ակումբների դեմ, ինչպիսիք են «Չելսին» և «Սևիլիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով