13:47  ,  4 հուլիսի, 2022

Արտետա․ Մեզ հաջողվեց ձեռք բերել խաղացողի, որին բոլորն էին ցանկանում

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Գաբրիել Ժեզուսի տեղափոխությունն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» իր ղեկավարած թիմ։

«Ես շատ ոգեւորված եմ։ Ակումբը կատարել է հսկայական աշխատանք, որպեսզի պայմանագիր կնքի այս մակարդակի խաղացողի հետ։ Անձամբ շատ լավ ճանաչում եմ Գաբրիել Ժեզուսին։ Բոլորը գիտեն նրա հաջող մրցելույթները Պրեմիեր լիգայում։

Վաղուց էինք ցանկանում ուժեղացնել կենտրոնական հարձակվողի դիրքը։ Մեզ հաջողվեց ձեռք բերել խաղացողի, որին բոլորն էին ցանկանում»,- Արտետայի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը։   

Արտետան Ժեզուսի հետ աշխատել է, երբ եղել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում