12:45  ,  4 հուլիսի, 2022

«Արարատ-Արմենիայի» բրազիլացի նորեկը

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն  «Արարատ-Արմենիային» է միացել 29-ամյա բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ագդոն Մենեզեսը ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է պորտուգալական ակումբներում («Բրագա»-B, «Մերելինենսե», «Ֆեիրենսե», «Օլիվեիրենսե», «Վարժիմ»), նաև բրազիլական «Վիտորիա Բ»-ում:

Ագդոն Մենեզեսը պորտուգալական Լիգա Պրոյի 2019/20-ի լավագույն ռմբարկուն է ճանաչվել՝ 13 գոլի հեղինակ դառնալով «Օլիվեիրենսեի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով