12:14  ,  4 հուլիսի, 2022

Գաբրիել Ժեզուսը միացավ Լոնդոնի «Արսենալին» (ֆոտո, վիդեո)

Բրազիլիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Գաբրիել Ժեզուսը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Արսենալ», հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր։ Գաբրիել Ժեզուսը իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմում հանդես կգա 9 համարի խաղաշապիկով։

Անգլիական մամուլը գրել էր, որ «Արսենալը» Գաբրիել Ժեզուսի տրանսֆերի համար կվճարի 45 միլիոն ֆունտ ստերլինգ եւ կկնքի 5 տարվա պայմանագիր։

Անցած մրցաշրջանում Գաբրիել Ժեզուսը «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 41 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։ Նա 2016 թվականից էր խաղում «Մանչեսթեր Սիթիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում