11:56  ,  4 հուլիսի, 2022

Կարլսեն․ Չէի սպասում, որ Նեպոմնյաշչին կհաղթի հավակնորդների մրցաշարում

Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը մեկնաբանել է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հաղթանակը հավակնորդների մրցաշարում։

«Նեպոմնյաշչին շատ լավ խաղաց, օգտագործեց իր հնարավորությունների մեծ մասը։ Շատ էին հետաքրքիր պարտիաները, եւ նա կորզեց գերազանց արդյունք դրանցից։

Ես չէի սպասում, որ Նեպոմնյաշչին կհաղթի։ Ես համարում էի, որ նա թերագնահատված է փորձագետների եւ բուքմեյքերների կողմից, բայց ես կարծում էի, որ ֆավորիտներն են Դին Լիրենն ու Ֆաբիանո Կարուանան»,- Կարլսենի խոսքը մեջբերում է chess.com-ը։

Հիշեցնենք, որ անցած տարի Նեպոմնյաշչին պարտվել է Կարլսենին չեմպիոնական մրցամարտում։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս