00:08  ,  4 հուլիսի, 2022

Հավակնորդների մրցաշար․ Նակամուրան հաղթեց եւ միանձնյա երկրորդն է

Մադրիդում ավարտին մոտեցող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի նախավերջին տուրում ամերիկացի Հիկարու Նակամուրան սպիտակ ֆիգուրներով հաղթեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային եւ 7,5 միավորով միանձնյա երկրորդ տեղում է։

Նրանից կես միավոր է հետ երրորդ տեղում ընթացող չինացի Դին Լիրենը, որը սեւերով ոչ ոքի խաղաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջայի հետ։

Ավելի վաղ հաղթողի կոչումը նվաճել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը սպիտակներով ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ եւ 13 հնարավորից վաստակել է 9 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում