23:07  ,  3 հուլիսի, 2022

Երիտասարդական ԵԱ․ Լյովա Գեւորգյանը՝ չեմպիոն

Հռոմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (մինչեւ 20 տարեկան) առաջնությունում ոսկե մեդալակիր դարձավ Հայաստանի թիմի ներկայացուցիչ Լյովա Գեւորգյանը, որը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց տիտղոսը։

125 կգ քաշային կարգի եզրափակիչում նա գոտեմարտեց վրացի Մերաբ Սուլեյմանաշվիլիի հետ եւ առավելության հասավ 13։2 հաշվով։

Լյովա Գեւորգյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից՝ 10։0 հաշվով պարտության մատնելով լեհ Յակուբ Ժերչակին։ Կիսաեզրափակիչում նա 5։2 հաշվով հաղթել էր թուրք Ադիլ Միսիրչիին։

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավել է երկրորդ տեղը։ 

Առաջին օրը 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը դարձել էր արծաթե մեդալակիր, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանն ու 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիրներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում