20:23  ,  3 հուլիսի, 2022

Հայաստան - Մալթա եզրափակիչ՝ ուղիղ հեռարձակում

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Մալթայում անցկացվող Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակիչում մրցում է Մալթայի հավաքականի հետ, որը կիսաեզրափակիչում 59։52 հաշվով հաղթել էր Ադրբեջանին։

Ամերիկահայ Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում մրցել էր Անդորրայի հավաքականի հետ եւ առավելության հասել 93։66  հաշվով։

Խմբային փուլում Հայաստանի հավաքականը 100։63 հաշվով պարտության էր մատնել Ջիբրալթարի հավաքականին, 78։66 հաշվով՝ Սան Մարինոյի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս