19:49  ,  3 հուլիսի, 2022

Յան Նեպոմնյաշչին՝ հավակնորդների մրցաշարի հաղթող

Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հաղթողի կոչումը։ Նախավերջին տուրում նա սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ եւ 13 հնարավորից վաստակեց 9 միավոր։

Մոտակա հետապնդողներ, ամերիկացի Հիկարու Նակամուրան ու չինացի Դին Լիրենը 12 տուրից հետո ունեն 6,5-ական միավոր։ Նույնքան միավոր ունեն 13-րդ տուրում իրար հետ ոչ ոքի խաղացած ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։

Յան Նեպոմնյաշչին երկրորդ տարին անընդմեջ հաղթեց հավակնորդների մրցաշարու։ Անցած տարի նա չեմպիոնական մրցամարտում պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում