17:12  ,  3 հուլիսի, 2022

Օլիմպիադա․ Լեւոն Արոնյանն ու Տաթեւ Աբրահամյանն՝ ԱՄՆ-ի թիմերում

ԱՄՆ-ի հավաքականն ամենաբարձր վարկանիշն (2771) ունի հուլիսի 29-ին Հնդկաստանի Չենայի քաղաքում մեկնարկելիք 44-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադայում։

Առաջին անգամ թիմում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (2775), որը երրորդ համարն է։ ԱՄՆ-ի հավաքականում են նաեւ Ֆաբիանո Կարուանան (2783), Ուեսլի Սոն (2773), Լեյնիեր Դոմինգեսը (2754) եւ Սեմ Շենքլանդը (2720)։

Հայաստանի հավաքականը Արման Փաշիկյանի գլխավորությամբ կներկայացնեն Գաբրիել Սարգսյանը (2698), Հրանտ Մելքումյանը (2634), Սամվել Տեր-Սահակյանը (2625), Մանուել Պետրոսյանը (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (2591)։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն է։

Կանանց ԱՄՆ-ի հավաքականում Մելիքսեթ Խաչիյանի գլխավորությամբ հանդես կգա նաեւ Տաթեւ Աբրահամյանը (2291), որը 5-րդ համար է։ Թիմում ընդգրկված են նաեւ Իրինա Կրուշը (2430), Յիպ Կարիսան (2416), Աննա Զատոնսկիխը (2383), Գուլրուխբեգիմ Տոխիրժոնովան (2329)։

Հայաստանի հավաքականը կներկայացնեն Էլինա Դանիելյանը (2441), Լիլիթ Մկրտչյանը (2362), Աննա Սարգսյանը (2378), Մարիամ Մկրտչյանը (2285) եւ Սուսաննա Գաբոյանը (2270)։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում