16:20  ,  3 հուլիսի, 2022

«Չելսին» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել Դե Լիգտի համար

Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» եւ Նիդեռլանդների հավաքականի պաշտպան Մատեյս Դե Լիգտին։

Անգլիական ակումբը պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 80 միլիոն եվրո, հաղորդում է twitter.com/nicoschira-ն։

«Չելսին» Դե Լիգտին առաջարկել է 5 տարվա պայմանագիր, տարեկան 11 միլիոն եվրո աշխատավարձով։

«Յուվենտուսը» Դե Լիգտի տրանսֆերից ակնկալում է առնվազն 90 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում