15:16  ,  3 հուլիսի, 2022

Լեւանդովսկին՝ Չավիին․ Շատ եմ ցանկանում խաղալ «Բարսելոնայում»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Իբիցայում հանգստի ժամանակ պատահական հանդիպում է ունեցել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի հետ, հաղորդում է AS-ը։ Զրույցի վերջում Լեւանդովսկին Չավիին ասել է, որ շատ է ցանկանում խաղալ «Բարսելոնայում»։

«Բավարիան» մերժել է «Բարսելոնայի» 3 առաջարկները՝ տրանսֆերի համար պահանջելով առնվազն 50 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» հետ մասնակցել է 50 հանդիպման, խփել 46 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում