14:11  ,  3 հուլիսի, 2022

«Լիվերպուլը» ներկայացրեց նորեկին (ֆոտո, վիդեո)

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» պայմանագիր կնքեց անգլիական «Ֆուլհեմից» տեղափոխված Պորտուգալիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ֆաբիու Կարվալյուի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում նա հանդես կգա 28 համարի խաղաշապիկով։

Կարվալյուն Լիսաբոնի «Բենֆիկայի» սան է, «Ֆուլհեմի» համակարգում է 2014 թվականից։ Անգլիական Չեմպիոնշիփի ավարտված մրցաշրջանում Կարվալյուն մասնակցել է 36 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ «Ֆուլհեմը» գրավել է առաջին տեղը եւ նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր։

Transfermarkt-ի տվյալներով՝ «Լիվերպուլը» Կարվալյուի տրանսֆերի համար վճարել է մոտ 6 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում