13:41  ,  3 հուլիսի, 2022

«Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարեն «Բավարիայի» հարձակվողի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են ձեռք բերել Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Սերժ Գնաբրիին, հաղորդում է The Sun-ը։

Մյունխենյան ակումբը պատրաստ է վաճառել 26-ամյա ֆուտբոլիստին, եթե ստանա գրավիչ առաջարկ։

Գնաբրիի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։

Գերմանիայի անցած առաջնությունում Գնաբրին մասնակցել  է 34 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում