12:30  ,  3 հուլիսի, 2022

Ռուսաստանի հավաքականի դարպասապահին հոսպիտալից տեղափոխել են զորամաս

Տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իվան Ֆեդոտովը Սանկ Պետերբուրգի զինվորական հոսպիտալից տեղափոխվել է զորամաս, որը գտնվում է Մուրմանսկի մարզի Սեւերոմորսկ քաղաքում, հաղորդում է ria.ru-ն։

Պեկինի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի հետ արծաթե մեդալ նվաճած Ֆեդոտովի պայմանագիրը Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ ավարտվել էր հունիսին։ Դրանից հետո 25-ամյա դարպասապահը մեկ տարվա պայմանագիր էր կնքել ամերիկյան «Ֆիլադելֆիա Ֆլայերսի» հետ, սակայն չէր հասցրել մեկնել ԱՄՆ։

Նրան մեղադրում են պարտադիր ժամկետային զինծառայությունից խուսափելու մեջ։ Ֆեդոտովին սպառնում է 2 տարվա ազատազրկում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս