11:23  ,  3 հուլիսի, 2022

«Բարսելոնայի» նախագահ․ Դեմբելեի հարցում բոլոր կողմերը դրական են տրամադրված

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ բանակցությունների ընթացքը։ Կատալոնական ակումբը նոր պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին, որը հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում է։

«Մենք ոչ մի վերջնաժամկետ չունենք Դեմբելեի հարցում։ Բոլոր կողմերը դրական են տրամադրված: Սեղանին է երկու տարվա պայմանագիր»,- Լապորտայի խոսքը մեջբերում է twitter.com/FabrizioRomano-ն։

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին պատրաստ է Դեմբելեին տրամադրել առանցքային դեր իր նախագծում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում