00:00  ,  3 հուլիսի, 2022

Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցեց իտալացի Լորենցո Սոնեգոյի հետ եւ առավելության հասավ 6:1, 6:2, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 7 րոպե։

Նադալի հաջորդ մրցակիցը կլինի հոլանդացի Բոտիկ վան դե Զանդսհուլպը, որը պայքարից դուրս է թողել ֆրանսիացի Ռիշար Գասկեին։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս