23:50  ,  2 հուլիսի, 2022

Լյովա Գեւորգյանը հաղթել է թուրք մրցակցին եւ դուրս եկել եզրափակիչ

Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գեւորգյանը 125 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում 5։2 հաշվովհաղթել է թուրք Ադիլ Միսիրչիին եւ եզրափակիչում կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Մերաբ Սուլեյմանաշվիլիի հետ։

Լյովա Գեւորգյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից՝ 10։0 հաշվով պարտության մատնելով լեհ Յակուբ Ժերչակին։

92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը քառորդ եզրափակիչում 2։12 հաշվով պարտվել է վրացի Անդրո Մարգիշվիլիին եւ սփոփիչ գոտեմարտում կշարունակի պայքարը բրոնզե մեդալի գոտեմարտի իրավունք ստանալու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում