22:18  ,  2 հուլիսի, 2022

Հայաստանի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով եւ եզրափակիչում է

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը դուրս եկավ Մալթայում անցկացվող Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակիչ։

Ամերիկահայ Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում մրցեց Անդորրայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 93։66  հաշվով։

Եզրափակիչում Հայաստանը կմրցի Մալթայի հավաքականի հետ, որը կիսաեզրափակիչում 59։52 հաշվով հաղթել էր Ադրբեջանին։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 3-ին։

Խմբային փուլում Հայաստանի հավաքականը 100։63 հաշվով պարտության է մատնել Ջիբրալթարի հավաքականին, 78։66 հաշվով՝ Սան Մարինոյի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում