21:16  ,  2 հուլիսի, 2022

Աշխարհի առաջին ռակետի սենսացիոն պարտությունը

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը սենսացիոն պարտություն կրեց Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում։ Լեհ մարզուհին մրցեց 37-րդ ռակետ, ֆրանսիացի Ալիզե Կորնեի հետ, որն առավելության հասավ 6։4, 6։2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 33 րոպե։

Ավարտվեց Իգա Շվյոնտեկի հաղթարշավը՝ 37 անընդմեջ հաղթանակ, ինչը լավագույն ցուցանիշն է 21-րդ դարում կանանց մենախաղում։

Ալիզե Կորնեի հաջորդ մրցակիցը կլինի Ավստրալիայի ներկայացուցիչ Այլա Տոմլյանովիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում