20:43  ,  2 հուլիսի, 2022

Երիտասարդական ԵԱ․ Հարություն Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ։

57 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը 0։9 հաշվով պարտվեց իտալացի Սիմոնե Վինչենցո Պիրուդոյին։

Հարություն Հովհաննիսյանը որակավորման փուլում 10։0 հաշվով հաղթել էր բրիտանացի Հարվի Թայ Ռիդինգսին, քառորդ եզրափակիչում 10։0 հաշվով՝ մոլդովացի Դմիտրի Կարաստոյանովին, կիսաեզրափակիչում 10։0 հաշվով՝ վրացի Լուկա Գվինջիլիային։

65 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում Տիգրան Ղազարյանը 5։6 հաշվով պարտվեց մոլդովացի Կոնստանտին Չիրիլովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս