20:27  ,  2 հուլիսի, 2022

Հայաստան - Անդորրա՝ ուղիղ հեռարձակում Մալթայից

Մալթայում անցկացվող բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականը խաղում է Անդորրայի թիմի հետ։

Հայաստան - Անդորրա զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի Մալթայի հավաքականի հետ, որը կիսաեզրափակիչում 59։52 հաշվով հաղթեց Ադրբեջանին։

Խմբային փուլում Հայաստանի հավաքականը 100։63 հաշվով պարտության է մատնել Ջիբրալթարի հավաքականին, 78։66 հաշվով՝ Սան Մարինոյի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս