18:43  ,  2 հուլիսի, 2022

«Գլազգո Ռեյնջերսի» լեգենդար դարպասապահը մահացել է քաղցկեղից

«Գլազգո Ռեյնջերսի» լեգենդար դարպասապահ Էնդի Գորամը մահացել է 58 տարեկանում կերակրափողի քաղցկեցից։

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ քաղցկեղի դեմ ոչ տեւական պայքարից հետո մահացել է մեր լեգենդար դարպասապահ Էնդի Գորամը»,- հաղորդում է շոտլանդական ակումբի մամուլի ծառայությունը։

Գորամը մայիսին էր հայտնել ախտորոշման մասին։ Նա հրաժարվել էր քիմիաթերապիայից, որը կերկարաձգեր կյանքը 9 ամսով։

Էնդի Գորամը «Ռեյնջերսի» դարպասապահն է եղել 1991-1998-ին։ Շոտլանդիայի հավաքականում նա հանդես է եկել 1985-1998-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում