16:32  ,  2 հուլիսի, 2022

«Ուրարտուն» մեկնեց Սերբիա․ թիմի կազմը

«Ուրարտու» մեկնել է Սերբիայի Զլատիբոր քաղաք, որտեղ մինչև հուլիսի 16-ը կնախապատրաստվի նոր մրցաշրջանին, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։

Դարպասապահներ․ Արսեն Բեգլարյան, Անատոլի Այվազով, Հայկ Ղազարյան։

Պաշտպաններ․ Նանա Անտվի, Էդգար Գրիգորյան, Ժիրայր Մարգարյան, Խարիտոն Այվազյան, Վադիմ Պարամոնով, Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Էրիկ Սիմոնյան։

Կիսապաշտպաններ․ Օլեգ Պոլյակով, Ուգոչուկվու Իվու, Նարեկ Աղասարյան, Սերգեյ Մկրտչյան, Գոռ Լուլուկյան, Համլետ Սարգսյան, Տիգրան Այունց։

Հարձակվողներ․ Կարեն Մելքոնյան, Նարեկ Գրիգորյան, Մաքսիմ Մայրովիչ, Դմիտրո Խլյոբաս։

Հավաքի ծրագրով նախատեսված է 5 ստուգողական հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում