14:49  ,  2 հուլիսի, 2022

«Միլանը» կփորձի գնել «Չելսիի» կիսապաշտպանին

Իտալիայի չեմպիոն «Միլանն» ակտիվ ջանքեր է գործադրում Լոնդոնի «Չելսիի» եւ Մարոկկոյի հավաքականի նախկին կիսապաշտպան Հակիմ Զիեշին այս ամռանը ձեռք բերելու ուղղությամբ, հաղորդում է Sky Sport Italia։ Ակումբներն այժմ բանակցում են։ «Միլանը» համաձայն կլինի նաեւ վարձակալության տարբերակին։

29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Անցած մրցաշրջանում նա գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Զիեշը 2020 թվականին է Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Չելսի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում