13:04  ,  2 հուլիսի, 2022

«Միլանը» գնեց «Ռոմայի» խաղացողի տրանսֆերը

Իտալիայի չեմպիոն «Միլանը» գնեց Ալեսանդրո Ֆլորենտցիի տրանսֆերը «Ռոմայից»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Անցած մրցաշրջանում 31-ամյա իտալացի կիսապաշտպանը վարձակալությամբ էր խաղում իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմում։ Նա կշարունակի հանդես գալ «Միլանում» 25 համարի խաղաշապիկով։

Անցած մրցաշրջանում Ֆլորենցին բոլոր մրցաշարերում «Միլանի» հետ մասնակցել է 30 հանդիպման, խփել 2 գոլ։

Ֆլորենցին անցած տարի Իտալիայի հավաքականի հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում