10:12  ,  2 հուլիսի, 2022

Ադամա Տրաորեն հեռացավ «Բարսելոնայից»

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ադամա Տրաորեն հեռացել է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայից», հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ 26-ամյա ֆուտբոլիստն իսպանացի Չավիի գլխավորած թիմում խաղում էր վարձակալությամբ։ Ադամա Տրաորեն վերադարձել է «Վուլվերհեմփթոն», որին պատկանում է նրա տրանսֆերային իրավունքը։

Ադամա Տրաորեն այս տարվա հունվարին էր միացել «Բարսելոնային»՝ 20 խաղում խփելով 1 գոլ, կատարելով 4 գոլային փոխանցում։

Նա «Բարսելոնայի» սան է, ակումբային համակարգում է եղել 2004-2015-ին, այնուհետեւ հանդես է եկել անգլիական «Աստոն Վիլայում» եւ «Միդլսբրոյում»։ 2018-ից «Վուլվերհեմփթոնի» խաղացող է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում