00:38  ,  2 հուլիսի, 2022

Մ-19 ԵԱ․ Անգլիայի թիմը եզրափակիչում հաղթեց իսրայելցիներին

Անգլիայի հավաքականը նվաճեց Սլովակիայում անցկացված ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության չեմպիոնի կոչումը։

Եզրափակիչում Անգլիայի թիմը կամային հաղթանակ տարավ Իսրայելի հավաքականի նկատմամբ։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։ Լրացուցիչ ժամանակում անգլիացիները կարողացան 2 գոլ խփել եւ նվաճել տիտղոսը։

Կիսաեզրափակիչում Իսրայելի թիմը սենսացիոն հաղթանակ էր տարել ֆրանսիացիների նկատմամբ՝ 2։1։ Անգլիան պայքարից դուրս էր թողել Իտալիային՝ 2։1։

Եվրոպայի Մ-19 առաջնություն, եզրափակիչ

Իսրայել - Անգլիա՝ 1։3 (հիմնական ժամանակ՝ 1։1)

Օսկար Գլոչ, 40 - Կալում Դոյլ, 52, Կարնի Չուկվուէմեկա, 108, Աարոն Ռեմսի, 116

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում