00:03  ,  2 հուլիսի, 2022

Հայաստանի հավաքականի մրցակիցը կիսաեզրափակիչում հայտնի է

Մալթայում ընթացող բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Անդորրայի հավաքականի հետ, որը փլեյ-օֆֆում 66։57 հաշվով հաղթել է Ջիբրալթարի թիմին։

Հայաստան - Անդորրա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2-ին եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Մալթայի եւ Ադրբեջանի հավաքականները։ Փլեյ-օֆֆում Ադրբեջանի թիմը 68։51 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս