23:37  ,  1 հուլիսի, 2022

Ստյոպա Մկրտչյանը ԲԿՄԱ-ից վերադարձավ «Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիա» է վերադարձել Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականների պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ստյոպա Մկրտչյանն «Արարատ-Արմենիայի» սան է: 2021թ․ ամռանը վարձակալության հիմունքներով տեղափոխվել էր Երեւանի ԲԿՄԱ, որտեղ հանդես գալով երիտասարդական հավաքականի իր խաղընկներների հետ, դարձել էր առանցքային ֆուտբոլիստներից մեկը:

2022թ․ մարտ 24-ին Ստյոպա Մկրտչյանը նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Այս ընթացքում նա մասնակցել է ազգային թիմի 5 խաղի, որոնցից 2-ը՝ ընկերական, իսկ 3-ը՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով