22:20  ,  1 հուլիսի, 2022

Ուիմբլդոն․ Ալկարասը վստահ հաղթանակ տարավ երրորդ շրջանում

19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջան։ Աշխարհի 7-րդ ռակետը մրցեց գերմանացի Օսկար Օտեի (36) հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6։3, 6։1, 6։2։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 38 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի 13-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը երրորդ շրջանում 6։4, 7։6 (7։4), 6։3 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Ջոն Իսներին (24)։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում