23:04  ,  1 հուլիսի, 2022

«Բարսելոնայի» ստադիոնն անվանափոխվեց

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» հայտարարեց «Կամպ Նոու» ստադիոնի անվանափոխման մասին։ Այսուհետեւ այն կկոչվի «Spotify Կամպ Նոու», հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Spotify-ը շվեդական երաժշտական ստրիմինգային ծառայություն է, որի սեփականատեր Դանիել Էկի կարողությունը գնահատվում է 3,5 միլիարդ եվրո։

«Բարսելոնան» չի նշել Spotify-ի հետ համագործակցությունից ակնկալվող եկամուտի չափը։ Ոչ պաշտոնական տվյալներով, ակումբը երեք տարվա պայմանագրով կստանա 300 միլիոն եվրո։

Spotify-ի տարբերանշանը հայտնվել է նաեւ «Բարսելոնայի» խաղաշապիկին։

«Բարսելոնայի» պարտքը 1,5 միլիարդ եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում