21:40  ,  1 հուլիսի, 2022

Խվիչա Կվարացխելիան՝ «Նապոլիի» խաղացող

Վրաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան Բաթումիի «Դինամոյից» տեղափոխվեց «Նապոլի», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանը Կվարացխելիան սկսել էր Կազանի «Ռուբինում»։ Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների պատճառով նա խզել էր պայմանագիրը «Ռուբինի» հետ եւ 2 տարվա պայմանագիր կնքել Բաթումիի «Դինամոյի» հետ։ «Ռուբինում» Կվարացխելիան մասնակցել է 73 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում